Աղվան Այվազյանը կօգնի Եղիշե Մելիքյանին

Երեւանի «Փյունիկի» մարզչական շտաբը համալրվել է: Թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի օգնական է նշանակվել Աղվան Այվազյանը: Մինչ այս Այվազյանն աշխատում էր «Սևանում», որն ընթացիկ առաջնության ընթացքում դադարեցրեց մրցելույթները: Աղվան Այվազյանը «Սևանում» եղել է ինչպես Արմեն Շահգելդյանի, այնպես էլ Պամբոս Քրիստոդուլուի օգնականը: