Ղազախական «Տոբոլի» և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արման Հովհաննիսյանը կարիերան կշարունակի Երևանի «Փյունիկում», այս մասին հայտնում են ղազախական լրատվամիջոցները, մասնավորապես kazfootball.kz կայքը:
Հովհաննիսյանը համալրել էր «Տոբոլի» շարքերն անցած մրցաշրջանի մեկնարկից առաջ: Ընդհանուր հաշվով հայ պաշտպանն անցկացրել է երեք հանդիպում և մեկ դեղին քարտ ստացել:
Հիշեցնենք, որ ժամանակին Արման Հովհաննիսյանը խաղացել է «Փյունիկում»: Դրանից հետո հասցրել է պաշտպանել «Ալաշկերտի», «Շիրակի», «Արարատ-Արմենիայի» և «Գանձասարի» գույները: Խաղացել է նաև ուկրաինական «Զվեզդայում»:
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am