Արման Հովհաննիսյանը վերադաձավ «Փյունիկ»

«Փյունիկի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ թիմը նոր համալրում ունի։ Փյունիկցիներին է միացել 27-ամյա պաշտպան Արման Հովհաննիսյանը։ Վերջինս «Փյունիկի» սան է։

Պաշտպանը Հայաստանում  խաղացել է նաև «Ալաշկերտում», «Շիրակում», «Արարատ-Արմենիայում» և «Գանձասար-Կապանում»։ Արտասահմանում Հովհաննիսյանը հանդես է եկել ուկրաինական «Զիրկա» և ղազախական «Տոբոլ» թիմերում: Հանդիսանում է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ։

Արման Հովհաննիսյանն առաջին հարցազրույցն է տվել «Փյունիկ» վերադարձից հետո։ Այն ներկայացրել է ակումբի մամուլի ծառայությունը:

— Արման, բարի վերադարձ «Փյունիկ», կիսվիր խնդրում եմ տպավորություններով։

— Շնորհակալություն։ Ուրախ եմ «Փյունիկ» վերադառանալու կապակցությամբ։ Այս ակումբն ինձ համար շատ հարազատ է։ Այստեղ ես արել եմ իմ առաջին ֆուտբոլային քայլերը։ Առաջին անգամ պրոֆեսիոնալ ֆուտբոլ խաղացել եմ այստեղ և հիմա, կարիերայիս այս փուլում ես կփորձեմ առավելագույնն անել թիմին օգնելու համար։

— Արդեն հասցրել ես մասնակցել մարզումների, ընկերական խաղի, ի՞նչ տպավորություն ունես թիմից։

— Շատ մարտունակ թիմ է։ Կարող եմ ասել, որ այն ինչ տեսնում եմ մարզումների ժամանակ, չի համապատասխանում մրցաշարային աղյուսակում «Փյունիկի» զբաղեցրած դիրքին։ Նման իրավիճակներ շատ ակումբների հետ է եղել։ Մենք պետք է մրցաշրջանի երկրորդ հատվածում ամեն ինչ անենք իրավիճակը շտկելու համար։

— Թիմն ունի նոր գլխավոր մարզիչ։ Ի՞նչ կասես Եղիշե Մելիքյանի հետ աշխատանքի մասին։

— Մարզիչ Եղիշե Մելիքյանի մեթոդներին ծանոթ եմ։ Այն ժամանակ, երբ ես խաղում էի Ուկրաինայում, նա նույնպես այնտեղ մարզչական գործունեություն է ծավալել։ Հուսով եմ, այստեղ, նրա գլխավորությամբ կկարողանանք լավ արդյունքներ գրանցել։

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos