Հայաստանի պատանեկան ընտրանին յոթ գոլ ընդունեց Պորտուգալիայից

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը Լիսաբոնում ստուգողական հանդիպում է անցկացրել Պորտուգալիայի մինչև 17 տարեկանների հետ: Առաջին կեսն ավարտվել է տանտերերի նվազագույն առավելությամբ, իսկ ահա ընդմիջումից հետո Մհեր Միրումյանի սաներն ևս վեց գոլ են բաց թողել: Խաղն ավարտվել է 7:0 հաշվով՝ հօգուտ պորտուգալացիների:

Հայաստանի ընտրանին խաղացել է հետևյալ կազմով՝ Հայկ Խաչատրյան, Ռաֆայել Հարությունյան, Էրիկ Բաբայանը, Վազգեն Վարդանյանը (Նարեկ Մարտիրոսյան, 81՛), Մարկ Ավետիսյան, Ալիկ Հովհաննիսյան (Վաչե Հակոբյան, 67՛), Դավիթ Մկրտչյան, Վյաչեսլավ Աֆյան (Լևոն Բաշոյան, 67՛), Վարդան Թովմասյան (89՛), Դավիթ Հակոբյան (Նարեկ Համբարձումյան, 89՛), Ալեն Խալթախչյան (Արիս Կարապետյան, 81՛): Մնացել են պահեստայինների նստարանին Դավիթ Դավթյանն ու Անդրանիկ Գրիգորյանը:

Կողմերը կմրցեն նաև հունիսի 30-ին : Ընկերական խաղերին պատրաստվելու համար Մհեր Միրումյանը հրավիրել էր հետևյալ ֆուտբոլիստներին:

Դարպասապահներ

  • Հայկ Խաչատրյան – «Ակադեմիա-05»
  • Դավիթ Դավթյան – «Լոռի ՖԱ»

Պաշտպաններ

  • Մարկ Ավետիսյան – «Ակադեմիա-05»
  • Վազգեն Վարդանյան – «Ակադեմիա-05»
  • Վահե Վարդանյան — «Ակադեմիա-05»
  • Անդրանիկ Գրիգորյան — «Ակադեմիա-05»
  • Ռաֆայել Հարությունյան – «Փյունիկ-05»
  • Ալիկ Հովհաննիսյան – «Ուրարտու 1-05»
  • Նարեկ Համբարձումյան — «Ակադեմիա-05»
  • Էրիկ Բաբայան – «Փյունիկ-05»

Կիսապաշտպաններ

  • Դավիթ Մկրտչյան — «Ակադեմիա-05»
  • Կառլեն Հովհաննիսյան – «Փյունիկ-05»
  • Նարեկ Մարտիրոսյան — «Ակադեմիա-05»
  • Դավիթ Հակոբյան — «Ակադեմիա-05»
  • Վարդան Թովմասյան — «Ակադեմիա-05»
  • Լևոն Բաշոյան – «Ուրարտու 1-05»
  • Վահե Հակոբյան – «Ակադեմիա-05»
  • Վյաչեսլավ Աֆյան – «Փյունիկ-05»

Հարձակվողներ

  • Ալեն Ղալթախչյան — «Ակադեմիա-05»
  • Արիս Կարապետյան — «Փյունիկ-05»