Հայաստանի պատանեկան ընտրանին երկու գոլ ընդունեց Պորտուգալիայից

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը Լիսաբոնում երկրորդ ստուգողական հանդիպումն է անցկացրել Պորտուգալիայի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ։ Այս անգամ Մհեր Միրումյանի գլխավորած ընտրանին պարտվել է 2:0 հաշվով։ Հիշեցնենք, որ օրեր առաջ կայացած խաղում Հայաստանի ընտրանին պարտվել էր Պորտուգալիային 7:0 հաշվով: