Արարող նորվեգացին. Էդեգորը՝ «Արսենալի» ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» խաղացող Մարտին Էդեգորը կարիերան կշարունակի Լոնդոնի «Արսենալում», հայտնում են «Զինագործների» մամուլի ծառայությունից: Ֆուտբոլիստը կխաղա նոր թիմի կազմում վարձակալական հիմունքներով մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Նորվեգացին յոթ հանդիպում է անցկացրել «Մադրիդի» կազմում Իսպանիայի առաջնությունում՝ խաղադաշտում անցկացնելով 233 րոպե, ևս երկու խաղ ունի նա իր ակտիվում Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Հիշեցնենք, որ Էդեգորը Մադրիդի էր տեղափոխվել 2015 թվականին:

Ճիշտ է, Էդեգորի վիճակագրությունը «Մադրիդում» հատկապես վերջին շրջանում շատ բան չի ասում, սակայն պետք է նշել, որ 2019 թվականից մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում նորվեգացին ստեղծել է 62 գոլային պահ, իսկ նրա xA-ի գործակիցը 6,8 էր (պոտենցիալ գոլային փոխանցումները, եթե թիմակիցները դրվագն ավարտեին դիպուկ հարվածով): Երկու դեպքում էլ Էդեգորը լավագույն հնգյակում է եվրոպական առաջատար 5 լիգան ներկայացնող մինչև 21 տարեկան խաղացողների ցանկում: Ցուցանիշով առաջատարը «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդն է, հետո գալիս են Կիլիան Մբապեն «Պարի Սեն Ժերմենից» ու «Սանչոն» Դորտմունդի «Բորուսիայից»:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos