«Արարատը» տարին փակեց հաղթանակով՝ հավասարվելով առաջատարներին

Հայաստանի ընթացիկ առաջնության հետաձգված խաղում Երևանի «Արարատը» Չարենցավանում մրցեց «Վանի» հետ և հաղթեց նվազագույն 1:0 հաշվով: Հանդիպման միակ և հաղթական գոլը խփեց Ուրոշ Նենադովիչը: 

ՎԱՆ-ԱՐԱՐԱՏ 0-1 (0-1) MC
0-1՝ Ուրոշ Նենադովիչ 40՛
ՎԱՆ. 12.Հենրի Ավագյան, 3.Անդրանիկ Ոսկանյան (88.Միհրան Պետրոսյան, 71), 5.Ալեքսանդր Տենյաեվ, 6.Արգիշտի Պետրոսյան, 7.Էբերտ, 13.Ստանլիսլավ Եֆիմով (74.Գարեգին Կիրակոսյան, 90), 18.Վահագն Այվազյան, 21.Մուսլիմ Բամատգերեեվ (10.Ուիլֆրեդ Կվասի Էզա, 54), 26.Էդեդեմ Էսյեն, 9.Միհրան Մանասյան (11.Դավիթ Ղանդիլյան, 90), 20.Էդգար Մովսիսյան
ԱՐԱՐԱՏ. 45.Վսևոլոդ Երմակով, 2.Քրիստիան Խիմենես, 5.Հրայր Մկոյան, 29.Մարկո Պրլեւիչ, 44.Խուան Բրավո, 11.Դավիթ Մանոյան (12.Սոլոմոն Ուդո, 73), 18.Էդգար Մալաքյան (10.Զավեն Բադոյան, 87), 19.Կարեն Մուրադյան, 27.Դավիդ Խուրցիձե, 7.Աղվան Պապիկյան (17.Արտակ Եդիգարյան, 49), 70.Ուրոշ Նենադովիչ (98.Մորի Կոնե, 73)
Զգուշացում՝ Էբերտ 39՛ (Վ), Զավեն Բադոյան 90՛ (Ա); Վսևոլոդ Երմակով 90՛ (Ա); Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան

Սա տարվա վերջին հանդիպումն էր կողմերի համար: Արարատցիները լավ հնարավորություն ունեին միավորներով հավասարվել առաջատարներ «Արարատ-Արմենիային» և «Ալաշկերտին», իսկ ահա «Վանը» պետք է փորձեր դրական նոտայով գնալ արձակուրդ: Սևադա Արզումանյանի գլխավորած թիմն առաջնության լավ մեկնարկից հետո կարողացավ պահել տեմպն ու աշնանային հատվածը փակեց 7-րդ տեղում՝ վաստակած 10 միավորով:

Վարդան Բիչախչյանի թիմը տարավ հինգերորդ հաղթանակ, իսկ հաղթական գոլի հեղինակ Ուրոշ Նենադովիչը խփեց իր հինգերորդ գոլն առաջնությունում՝ ռմբարկուների ցուցակում հավասարվելով Դավիդ Դավիդյանին: Վերջիններս մեկ գոլով են զիջում Ջոնել Դեսիրեին: Խփած 14 գոլով «Արարատը» հավասարվեց «Արարատ-Արմենիային» և այս ցուցանիշով զիջում են մեկ գոլ ավելի խփած «Նոային»: Ինչ վերաբերում է բաց թողած գնդակներին, ապա «Արարատից» (6 գոլ) ու «Փյունիկից» (6 գոլ) քիչ բաց է թողել «Արարատ-Արմենիան» (3 գոլ):

Հատկանշական է, որ «Արարատը» տարել է հինգ հաղթանակ և այդ խաղերից չորսում մեկական անգամ աչքի է ընկել հենց Ուրոշ Նենադովիչը: Վերջինս մեկ գոլ խփել է «Նոայի» հետ մրցավեճում, որն ավարտվել է 1:1 հաշվով:

  • Առաջնության ռմբարկուները
Ֆուտբոլիստ
Գոլեր
01
Ջոնել Դեսիրե (Ուրարտու) 6
02
Ուրոշ Նենադովիչ (Արարատ) 5
03
Դավիդ Դավիդյան (Ալաշկերտ) 5
04
Մաիլսոն Լիմա Դուարտե Լոպես (Արարատ-Արմենիա) 4

«Վանը» կրեց յոթերորդ պարտությունն առաջնությունում: Հատկանշական է, որ նույնքան պարտություն է կրել նաև աուտսայդեր Գյումրու «Շիրակը»: Սա առաջնության ամենացածր ցուցանիշն է: Խփած գոլերով նույնպես չարենցավանցիները չեն փայլում: Նրանք (7 գոլ) շատ գոլ են խփել միայն նախավերջին և վերջին տեղերում գտնվող «Փյունիկից» (2 գոլ) ու «Շիրակից» (6 գոլ):

  • Մրցաշարային աղյուսակ
N Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
1.  Արարատ-Արմենիա 9 5 3 1 14 3 18
2.  Արարատ 10 5 3 2 14 6 18
3.  Ալաշկերտ 10 5 3 2 11 8 18
4. Լոռի 10 5 2 3 11 11 17
5.  Նոա 11 4 4 3 15 11 16
6. Ուրարտու 9 4 3 2 13 8 15
7.  Վան 11 3 1 7 7 11 10
8.  Փյունիկ 9 0 5 4 2 6 5
9.  Շիրակ 9 0 2 7 6 29 2

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am