«Արարատը» սերբ նորեկ ունի

Երևանի «Արարատը» պայմանագիր է կնքել սերբ հարձակվողական ոճի կիսապաշտպան Դիմիտրի Պոբուլիչի հետ, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:

«Պոբուլիչը ծնվել է 1994 թվականի մայիսի 10-ին: 26-ամյա ֆուտբոլիստը կարիերան սկսել է ՕՖԿ Բելգրադ ակումբում, որից հետո տեղափոխվել է «Տիմոկ Զայեչար»։ Որոշ ժամանակ հանդես է եկել նաև սերբական «Սինդելիչ», «Բրոդարաչ» և «Օդզաչի» ակումբներում։ 2019/20 մրցաշրջանում էլ «Ռադնիչկի Պիրոտ» ակումբում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 10 գոլի հեղինակ»,- նշված է հաղորդագրությունում:

«Ինձ ամեն ինչ դուր է գալիս այստեղ: Գիտեմ, որ հայկական ֆուտբոլն առաջադիմում է, և «Արաարտ»-ը լավ է հանդես գալիս: Այստեղ կան լավ ֆուտբոլիստներ ու լավ մարզչական շտաբ: Թիմի սերբ ֆուտբոլիստներն ինձ շատ լավ բաներ են պատմել ակումբի մասին և լավ ակնկալիքներով եմ միանում թիմին»,- ասել է Դիմիտրիյե Պոբուլիչը:

2020/21 մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է սերբական Առաջի լիգայի «Գրաֆիչարում»՝ 12 խաղում դառնալով երկու գոլի հեղինակ:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am