«Արարատը» նորեկ ունի

«Արարատը» պայմանագիր է կնքել ուկրաինացի կիսապաշտպան Մաքսիմ Զադերակայի հետ: 26-ամյա խաղացողը մինչ թիմի կազմը համալրելը հանդես է եկել Ուկրաինայում, հայտնում են «Արարատի» մամուլի ծառայությունից:

Կարիերան սկսել է Դոնեցկի «Մետալուրգում», ապա տեղափոխվել է «Ստալ», որտեղ անցկացրել է երեք մրցաշրջան: Վերջին թիմն եղել է «Ալեքսանդրիան», որի կազմը համալրել է 2018 թվականին: Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայացնող թիմի կազմում նա անցկացրել է ավելի քան 50 հանդիպում:

«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի ղեկավարությանն ու մարզչական շտաբին ինձ թիմ հրավիրելու համար։ Միանգամից կարող եմ ասել, որ այստեղ հիանալի կոլեկտիվ է և շատ լավ մարդիկ։ Երբ առաջին օրը եկա այստեղ, նույնիսկ չզգացի, որ լեգիոներ եմ։ Ինձ բոլորը ջերմ ընդունեցին թիմում, կարծում եմ, որ իմ ադապտացիան շատ արագ կանցնի, և կսկսեմ օգնել թիմին զբաղեցնել ամենաբարձր հորիզոնականները: Երկրպագուներին ցանկանում եմ առաջին հերթին մաղթել, որ շուտ վերադառնան մարզադաշտեր։ Բոլորին մաղթում եմ առողջություն, որ կարողանան իրենց կանանց, երեխաների հետ գալ մարզադաշտ և երկրպագեն Երևանի «Արարատին»։»,- ասել է Զադերական:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos