«Արարատն» անցել է առաջնության վերսկսկմանը նախապատրաստվելու վերջին փուլին: Թիմը պատրաստվում է Ձորաղբյուրի սեփական մարզաբազայում, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ մարզումներին մասնակցում են Դուբայի ուսումնամարզական հավաքին մասնակցած բոլոր ֆուտբոլիստները: Նրանց են միացել նաև «Արարատի» կիսապաշտպան Ռազմիկ Հակոբյանը, որը վերջնականապես ապաքինվել է վնասվածքից և երկրորդ թիմից միացած 18-ամյա պաշտպան Գևորգ Արաբյանը:
Հիշեցնենք, որ 2021 թվականի առաջին պաշտոնական հանդիպումն «Արարատը» կանցկացնի փետրվարի 21-ին, Չարենցավանի քաղաքային մարզադաշտում հյուրընկալելով «Ուրարտուին»:
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am