«Արարատը» կորցրեց առավելությունը. Չեմպիոնը հաղթեց «Շիրակին»

«Ալաշկերտին» կարող էր շրջանցել միայն «Արարատը», սակայն Վարդան Բիչախչյանի սաները համարձակվեցին րոպեների ընթացքում կորցնել ունեցած առավելությունը, իսկ վերջնարդյունքում պարտվել «Նոային» (3:2): Գունկոյի գլխավորած թիմը ևս մեկ կամային հաղթանակ տարավ ու հավասարվեց «Արարատին» ու «Արարատ-Արմենիային»: Չեմպիոնն իր հերթին սայթաքելու իրավունք չուներ: Բայդաչնիի սաները խնդիրը լուծեցին՝ հաղթելով աուտսայդեր «Շիրակին» (2:1): Հաշվետու տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Ալաշկերտը»՝ վաստակած 33 միավորով: Միանգամից երեք թիմ՝ «Արարատը», «Արարատ-Արմենիան» ու «Նոան» իրենց ակտիվում ունեն 31-ական միավոր:

  • Մրցաշարային աղյուսակ
N Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
1.  Ալաշկերտ 17 9 6 2 19 10 33
2.  Արարատ-Արմենիա 17 9 4 4 28 12 31
3.  Նոա 18 9 4 5 29 17 31
4.  Արարատ 17 9 4 4 25 10 31
5. Ուրարտու 15 7 3 5 19 14 24
6.  Լոռի ՖԱ 24 7 2 15 16 44 23
7.  Վան 19 6 3 10 16 24 21
8.  Փյունիկ 17 4 6 7 13 12 18
9.  Շիրակ 18 2 6 10 14 36 12

«Շիրակի» հետ խաղում «Արարատ-Արմենիայից» գոլերը խփեցին Ալեքսանդր Կարապետյանն ու Յուսուֆ Օտուբանջոն: Վերջինս խփած 8 գոլով արդեն միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Երկրորդ տեղում «Ուրարտուի» հարձակվող Դեսիրեն է՝ խփած 7 գոլով: Եռյակն եզրափակչում է «Նոայի» պատմության լավագույն ռմբարկու Վլադիմիր Ազարովը: Վերջինս ակտիվում ունի 6 գոլ:

  • Ռմբարկուներ
Ֆուտբոլիստ
Գոլեր
01
Յուսուֆ Օլայտան Օտուբանջո (Արարատ-Արմենիա) 8
02
Ջոնել Դեսիրե (Ուրարտու) 7
03
Վլադիմիր Ազարով (Նոա) 6
04
Ուրոշ Նենադովիչ (Արարատ) 5
05
Դավիդ Դավիդյան (Ալաշկերտ) 5
06
Մորի Կոնե (Արարատ) 5

Հաջորդ տուրի կենտրոնական խաղը կկայանա Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, որտեղ «Նոան» կընդունի առաջատար «Ալաշկերտին»: «Արարատ-Արմենիան» հյուր կգնա «Ուրարտուին», իսկ «Արարատը» կմրցի «Փյունիկի» հետ «Հանրապետականում»: Տուրը կբացեն «Վանն» ու «Շիրակը» Գյումրու Քաղաքային մարզադաշտում կայանալիք խաղով:

Hot Videos