«Արարատը» կխաղա «Ատլետիկո Արաբիայի» հետ

Մրցաշրջանի երկրորդ հատվածին պատրաստվող «Արարատն» այսօր՝ հունվարի 30-ին Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող իր ուսումնամարզական հավաքի շրջանակներում կանցկացնի իր առաջին ստուգողական հանդիպումը, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:

Վարդան Բիչախչյանի սաները կմրցեն «Ատլետիկո Արաբիա» թիմի հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19։30-ին Sharjah Sports Club մարզահամալիրում։

Հիշեցնենք որ «Արարատի»՝ ԱՄԷ-ում ընթացող հավաքը մեկնարկել է երեկ՝ հունվարի 29-ին։ Թիմը Երևան կվերադառնա փետրվարի 12-ին։

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am