«Արարատը» կխաղա Սալգադոյի հիմնած թիմի հետ

«Արարատը» շարունակում է ուսումնամարզական հավաքը ԱՄԷ-ում։ Փետրվարի 11-ին «Արարատը» կանցկացնի իր հերթական ընկերական հանդիպումը։ Վարդան Բիչախչյանի թիմի մրցակիցը կլինի «Ֆուրսան Հիսպանիան»։ Այն ներկայացնում է ԱՄԷ-ի երկրորդ դիվիզիոնը, իսկ ակումբի հիմնադիրն ու նախագահն անվանի իսպանացի նախկին ֆուտբոլիստ Միչել Սալգադոն է, հայտնում են «Արարատի» մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ ԱՄԷ-ում «Արարատը» երեք ստուգողական հանդիպում է անցկացրել՝ հաղթելով «Ատլետիկո Արաբիային» (7:1), «Լիվային» (4:1) և «Ռոդինային» (4:0)։

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am