Երևանի «Արարատը» հավաք կանցկացնի Դուբայում

Երևանի «Արարատն» ուսումնամարզական հավաք կանցկացնի Դուբայում: Թիմն ԱՄԷ կմեկնի հունվարի 29-ին և տուն կվերադառնա փետրվարի 12-ին: Հավաքի այլ մանրամասներ ակումբի մամուլի ծառայությունը չի նշում:

Հիշեցնենք, որ «Արարատի» առաջին պաշտոնական հանդիպումը 2021 թվականին նախատեսված է փետրվարի 21-ին, «Ուրարտուի» դեմ:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am