«Արարատը» հաղթեց «Ատլետիկո Արաբիային»

Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում «Արարատն» այսօր անցկացրեց առաջին ստուգողական հանդիպումը, մրցակիցն էր Դուբայ քաղաքը ներկայացնող «Ատլետիկո Արաբիան»:

«Վարդան Բիչախչյանի սաները համոզիչ հաղթանակ տարան 7:1 հաշվով։ Հանդիման 6-րդ րոպեին Էդգար Մալաքյանի իրացրած անկյունայինից հետո գնդակը հայտնվեց մրցակցի դարպասում։ «Արարատի» ֆուտբոլիստներից ընդամենը 2 րոպե պահանջվեց հաշիվը կրկնապատկելու համար․ գոլի հեղինակ դարձավ Մորի Կոնեն։ Խաղի 19-րդ րոպեին Կոնեն աչքի ընկավ ևս մեկ անգամ հաշիվը դարձնելով խոշոր։ Հանդիպման 31-րդ րոպեին Ուրոշ Նենադովիչը չորրորդ անգամ գնդակն ուղարկեց «Ատլետիկո Արաբիայի» դարպասը։ Հանդիպման 2-րդ խաղակեսի մեկնարկը նշանավորվեց Մորի Կոնեի հեթ-տրիկով։ 5-0 հաշվի ժամանակ «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը միանգամից 8 փոխարինում կատարեց․ փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստների շարքում էին մրցաշրջանի առաջին կեսը մեծամասամբ «Արարատ II»-ում անցկացրած Յուրի Մաղաքյանը, Գրիգոր Մուրադյանն ու Սերոժ Թիթիզյանը։ Վերջինս աչքի ընկավ հանդիպման 75-րդ րոպեին։ 81-րդ րոպեին դաշտի տերերին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը (1:6)։ Հանդիպման վերջակետը 87-րդ րոպեին դրեց փորձառու Զավեն Բադոյանը` 7-րդ գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը։

  •  30․01․2021թ, Շարժա, ԱՄԷ
  • «Ատլետիկո Արաբիա» 1։7 «Արարատ»
  • «Արարատի» գոլերը՝ Էդգար Մալաքյան 6՛, Մորի Կոնե 8՛, 19′, 52՛, Ուրոշ Նենադովիչ 31՛, Սերոժ Թիթիզյան 75՛, Զավեն Բադոյան 87՛

    Արարատի կազմը՝ 45․Վսևոլոդ Երմակով (Պողոս Այվազյան 58՛), 8․ Ժիրայր Մարգարյան, 29․ Մարկո Պրլևիչ (Յուրի Մաղաքյան 58՛), 23. Իվան Սպիչկա 4. Խուան Բրավո (Արթուր Դանիելյան 58՛), 17. Արտակ Եդիգարյան (Կարեն Մուրադյան 58՛), 11. Դավիթ Մանոյան (Գրիգոր Մուրադյան 58՛), 7. Աղվան Պապիկյան, 11. Էդգար Մալաքյան (Սերոժ Թիթիզյան 58՛), 70. Ուրոշ Նենադովիչ (Դմիտրիյե Պոբուլիչ 46՛), 98. Մորի Կոնե (Դավիդ Խուրցիձե 58՛)

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am