Երևանի «Արարատը»՝ Հայաստանի գավաթակիր

Հայաստանի գավաթի ընթացիկ խաղարկության եզրափակչում Երևանի «Արարատը» հաղթեց Երևանի «Ալաշկերտին» ու պատմության մեջ վեցերորդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր: Սա արարատցիների առաջին տիտղոսն էր վերջին 13 տարում: Վերջին անգամ թիմը ավար վերցրել էր 2008 թվականին՝ կրկին հաղթելով գավաթի խաղարկությունում: «Արարատն» այս հաջողությանը հասավ Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ, որը թիմը գլխավորել է ընթացիկ մրցաշրջանից առաջ: Մարզչական կարիերայի ընթացքում գյումրեցի մասնագետը երրորդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր: Մինչ այս Բիչախչյանը հաղթել էր որպես «Շիրակի» գլխավոր մարզիչ:

Ինչ վերաբերում է բուն խաղին, ապա հենց սկզբից ամեն ինչ լավ դասավորվեց արարատցիների համար: Քսան րոպե էր անցել, բայց թիմն արդեն հաղթում էր երկու գնդակի առավելությամբ: Աչքի ընկան Աղվան Պապիկյանն ու Մորի Կոնեն: Հայ ֆուտբոլիստը հեռվից կատարած հարվածով խոցեց Դավիդ Յուրչենկոյի պաշտպանած դարպասը, իսկ կոտդիվուարցին խորքից փոխանցում ստանալուց հետո գործի դրեց իր արագությունը, պոկվեց պաշտպաններից ու վարպետորեն գնդակն ուղարկեց ցանցը: Վերջինս նույնատիպ գոլ խփեց նաև երկրորդ կեսում, ինչի ալաշկերտցիները պատասխանեցին խաղի հիմնական ժամանակի ավարտից րոպեներ առաջ: Խաշմանյանի թիմից միակ գոլը խփեց փոխարինման դուրս եկած Միհրան Մանասյանը:

ԱՐԱՐԱՏ-ԱԼԱՇԿԵՐՏ 3-1 (2-0) MC
1-0՝ Աղվան Պապիկյան 12՛, 2-0՝ Մորի Կոնե 18՛, 3-0՝ Մորի Կոնե 55՛, 3-1՝ Միհրան Մանասյան 85՛
ԱՐԱՐԱՏ. 45.Վսեվոլոդ Երմակով, 2.Քրիստիան Խիմենես, 8.Ժիրայր Մարգարյան, 29.Մարկո Պրլեւիչ, 44.Խուան Բրավո, 98.Մորի Կոնե (70.Ուրոշ Նենադովիչ, 62), 7.Աղվան Պապիկյան (94.Մաքսիմ Զադերակա, 46), 11.Դավիթ Մանոյան (55.Դիմիտրիյե Պոբուլիչ, 72), 18.Էդգար Մալաքյան (22.Արթուր Դանիելյան, 83), 19.Կարեն Մուրադյան, 27.Դավիդ Խուրցիձե
ԱԼԱՇԿԵՐՏ. 1.Դավիդ Յուրչենկո, 2.Տիագու Կամետա, 3.Տարոն Ոսկանյան, 4.Միխայլո Յովանովիչ (97.Դավիթ Դավիդյան, 29), 5.Դիդիե Բորիս Կադիո, 9.Ռումյան Հովսեփյան, 16.Վինսան Բեզեկուր (27.Միհրան Մանասյան, 61), 33.Դեյան Բոլյեվիչ, 98.Բրանկո Միխայլովիչ (77.Գրիգոր Աղեկյան, 61), 10.Ալեքսանդր Գլիշիչ (88.Սանդեյ Ումարու Նգբենե, 70), 21.Արտակ Գրիգորյան
Հեռացում՝ Ռումյան Հովսեփյան 90՛ (Ա) ; Զգուշացում՝ Մարկո Պրլեւիչ 50՛ (Ա), Դիդիե Բորիս Կադիո 45՛ (Ա), Գրիգոր Աղեկյան 65՛ (Ա), Միհրան Մանասյան 90՛ (Ա)