Մրցաշրջանի երկրորդ հատվածին նախապատրաստվելու առաջին փուլի ընթացքում «Արարատն» երկու ստուգողական հանդիպում կանցկացնի, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:
Հունվարի 16-ին, «Արարատը» Ձորաղբյուրի մարզահամալիրում կհյուրընկալի Գյումրու «Շիրակին», իսկ հունվարի 23-ին մրցակցի հարկի տակ կխաղա «Ուրարտուի» հետ: Երկու հանդիպումների սկիզբն էլ 13:00-ին է:
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am