«Արարատն», «Ուրարտուն» և «Նոան» իմացան մրցակիցներին

Հունիսի 15-ին Նիոնում կայացավ պատմության մեջ առաջին անգամ անցկացվող Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։

Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» կմրցի Ֆինլանդիան ներկայացնող «ԿուՊՍ»-ի հետ, գավաթակիր «Արարատը»՝ հունգարական «Ֆեհերվարի», իսկ բրոնզե մեդալակիր «Ուրարտուն»՝ Սլովենիայի փոխչեմպիոն «Մարիբորի» հետ։ Հանդիպումները կկայանան հուլիսի 8-ին և 15-ին։