Հայաստանի չեմպիոնը չորս գոլ ընդունեց Ռուսաստանի չեմպիոնից

Ուսումնամարզական հավաքի շրջանակներում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» ստուգողական խաղում մրցեց Ռուսաստանի չեմպիոն Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» հետ և պարտվեց 4:0 հաշվով: Արաբական Միացյալ էմիրություններում Դավիդ Կամպանյայի սաների երրորդ ստուգողական մրցավեճն էր: Մինչ այս երևանյան թիմը պարտվել էր «Ուրալին» 2:0 հաշվով, իսկ հետո 1:1 խաղացել «Ռոդինայի» հետ:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am