Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ մրցեց Լյուքսեմբուրգի «Ֆոլայի» հետ: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 3:3 հաշվով: Հայաստանի չեմպիոնը լրացուցիչ երկրորդ կեսում կարողացավ խփել մեկ գոլ և հաղթել դիմակայությունում:
«Արարատ-Արմենիա»-«Ֆոլա»՝ 4:3 (1:1, 3:3)
- Երևան, Ֆուտբոլի ակադեմիա
- Մրցավար՝ Էնեա Յորժի (Ալբանիա)
- Գոլերը՝ Ջեյսոն Մարտինես, 17, Մաիլսոն Լիմա, 90+1, 11մ, 90+4, 11մ, Սերգեյ Վակուլենկո, 113 — Դիոգո Պիմենտել, 19, Ստեֆանո Բենսի, 56, 11մ, Զախարի Հաջի, 81