Արամ Ոսկանյանը կշարունակի աշխատանքը ղազախական «Ատիրաու» ակումբում: Հայ մասնագետն երկարաձգել է պայմանագրի ժամկետն ակումբի հետ, հայտնում են «Ատիրաուի» մամուլի ծառայությունից:
Անցած մրցաշրջանում «Ատիրաուն» Ոսկանյանի գլխավորությամբ հաղթել է Առաջին լիգայի երկրորդ կոնֆերենցիայում՝ հնարավոր 36 միավորից վաստակելով 27 միավոր: Նշվում է, որ ներկա պահին թիմը պատրաստվում է մեկնել Թուրքիա ուսումնամարզական հավաքի:
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am