Արամ Հակոբյանը՝ «Նոայի» գլխավոր մարզիչ

Երևանի «Նոայի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ թիմի մարզչական շտաբին է միացել հայ մասնագետ Արամ Հակոբյանը: Վերջինս կստանձնի թիմի գլխավոր մարզչի պարտականությունները: Նախկինում նա մարզել է «Ուրարտու-2»-ը: Մարզչական շտաբը համալրել է նաեւ Կարեն Ավոյանը որպես ֆիզպատրաստվածության մարզիչ: