Առաջատարն «Ալաշկերտն» է, «Փյունիկը» տարավ չորրորդ հաղթանակը

Չեմպիոնական մրցավազքում պայքարը գնալով սրվում է: Հավակնորդներից «Ալաշկերտը» մոտ էր միավորներ կորցնելուն, սակայն կարողացավ տնային մրցավեճում հաղթանակ կորզել ու առնվազն մեկ օրով բարձրանալ առաջին հորիզոնական: Մրցակիցն «Ուրարտուն» էր, որը նախորդ տուրում հաղթել էր առաջատարին ու հույս ուներ զարգացնել հաջողությունը, սակայն չստացվեց: Չստացվեց նաև Չարենցավանի «Վանի» մոտ Երևանի «Փյունիկի» հետ խաղում: Փյունիկցիների համար սկզբունքային խաղ էր: Հարևաններ են մրցաշարային աղյուսակում: Հաշվետու խաղից հետո նրանց բաժանում է արդեն երեք միավոր:

  • Մրցաշարային աղյուսակ
N Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
1.  Ալաշկերտ 17 9 6 2 19 10 33
2.  Արարատ 16 9 4 3 23 7 31
3.  Արարատ-Արմենիա 16 8 4 4 26 11 28
4.  Նոա 17 8 4 5 26 15 28
5.  ՈՒրարտու 15 7 3 5 19 14 24
6.  Լոռի ՖԱ 24 7 2 15 16 44 23
7.  Վան 19 6 3 10 19 21 21
8.  Փյունիկ 17 4 6 7 13 12 18
9.  Շիրակ 17 2 6 9 13 34 12

«Ալաշկերտն» այս պահին առաջին տեղում է: Խաշմանյանի գլխավորած թիմին միավորներով կարող է շրջանցել միայն «Արարատը», եթե հաղթի «Նոային»: Հնարավոր հաղթանակի դեպքում Գունկոյի սաները միայն կհավասարվեն «Արարատին»: Նույնը կարող է անել «Արարատ-Արմենիան», եթե իր հերթին կարողանա երեք միավոր վաստակել «Շիրակի» հետ մրցավեճում:

Վերջին տուրերում առաջատարների խաղաքարտերը խառնողի դերում հենց «Շիրակն» է: Դավթյանի սաներն երկու անգամ կանգնել են ալաշկերտցիների ճանապարհին, մեկ անգամ՝ գործող չեմպիոնի: Վերջին խաղում ևս գյումրեցիները միավոր վերցրեցին՝ գոլազուրկ ոչ-ոքի խաղալով «Ալաշկերտի» հետ: Գյումրեցիներին միավորներն օդ ու ջրի պես են պետք, առավել ևս հիմա, երբ մոտակա մրցակից «Փյունիկը» սկսել է գոլեր խփել ու հաղթանակներ տանել:

ԱԼԱՇԿԵՐՏ-ՈՒՐԱՐՏՈՒ 1-0 (0-0) MC
1-0՝ Կոմե Բատիստա 90՛
ԱԼԱՇԿԵՐՏ. 22.Օգնեն Չանչարեւիչ, 2.Տիագու Կամետա (96.Էրիկ Սողոմոնյան, 90), 3.Տարոն Ոսկանյան, 5.Դիդիե Բորիս Կադիո, 15.Վասպուրակ Մինասյան, 33.Դեյան Բոլյեվիչ, 9.Ռումյան Հովսեփյան, 19.Պապե Կամարա (20.Տիագո Գալվան, 71), 21.Արտակ Գրիգորյան, 88.Սանդեյ Ումարու Նգբենե (7.Կոմե Բատիստա, 46), 98.Բրանկո Միխայլովիչ (99.Նիկիտա Տանկով, 71)
ՈՒՐԱՐՏՈՒ. 24.Արսեն Բեգլարյան, 14.Պյոտր Տեն, 25.Էդգար Գրիգորյան, 26.Անան Մենսա, 67.Վադիմ Պարամոնով, 5.Հակոբ Հակոբյան (9.Եվգենի Կոբզար, 73), 10.Կարեն Մելքոնյան (88.Ջեյմս Սանթոս, 58), 30.Ուգոչուկվու Իվու, 38.Իսա Ալիյու (6.Մուտումոսի Զիլու Պիտեր, 73), 12.Ժոնել Դեսիրե, 90.Օլեգ Պոլյակով (33.Վիտինյո, 18)
Զգուշացում՝ Վասպուրակ Մինասյան 14՛ (Ա), Սանդեյ Ումարու Նգբենե 32՛ (Ա), Կոմե Բատիստա 56՛ (Ա), Ռումյան Հովսեփյան 86՛ (Ա), Էդգար Գրիգորյան 61՛ (ՈՒ) ; Մրցավար՝ Արտեմ Գասպարյան
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
3 Հարվածներ 5
1 Հարված Դարպասին 2
2 Անկյունայիններ 3

ՎԱՆ-ՓՅՈՒՆԻԿ 0-3 (0-1) MC
0-1՝ Ալիկ Առաքելյան 36՛, 0-2՝ Իգոր Լեյտե 82՛, 0-3՝ Խոսե Կարաբալո 84՛
ՎԱՆ. 2.Սամուր Ագամագեդով, 3.Անդրանիկ Ոսկանյան, 5.Ալեքսանդր Տենյաեվ, 15.Դեու Դոսա, 23.Ալեքսանդր Հովհաննիսյան (28.Ռուստամ Իսաեվ, 36), 26.Էսյեն Էդեդեմ, 7.Վլադիսլավ Վասիլյեվ, 18.Վահագն Այվազյան, 88.Ալեքսեյ Շիշկին, 10.Ուիլֆրեդ Կվասի Էզա (63.Ալեքսանդր Մաքսիմենկո, 84), 17.Ստեֆան Աջումանի (9.Գարեգին Կիրակոսյան, 84)
ՓՅՈՒՆԻԿ. 71.Ստանիսլավ Բուչնեվ (94.Գերման Պենկով, 46), 2.Սերոբ Գրիգորյան, 77.Իգոր Գոնչար, 95.Անտոն Բրատկով, 13.Դրաման Սալու, 18.Ալիկ Առաքելյան (11.Հովհաննես Հարությունյան, 61), 80.Ռոբել Իբարա (88.Վալերի Բոլդենկով, 88), 93.Իգոր Լեյտե, 9.Անտոն Կոբյալկո (29.Օլեգ Կոժուշկո, 60), 90.Խոսե Կարաբալո, 99.Նիկիտա Տատարկով (19.Արտյոմ Ավանեսյան, 80)
Հեռացում՝ Դեու Դոսա 29՛ (Վ) ; Զգուշացում՝ Անդրանիկ Ոսկանյան 66՛ (Վ), Միրեկու Էմմանուել 90՛ (Վ), Նիկիտա Տատարկով 51՛ (Փ), Դրաման Սալու 90՛ (Փ) ; Մրցավար՝ Արթուր Թավաքալյան
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
8
Հարվածներ
11
4 Հարված Դարպասին 7
8 Անկյունայիններ 4

Hot Videos