Առաջինը Պրեմիեր լիգայում. «Սիթին» տարավ հինգերորդ անընդմեջ հաղթանակը

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության 19-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում չորս անպատասխան գնդակ ուղարկեց «Կրիստալ Պելասի» դարպասը:

Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը դարձավ առաջինն ընթացիկ մրցաշրջանում, որը Պրեմիեր լիգայում տանում է հինգ հաղթանակ անընդմեջ:

Բացի այդ, «Սիթին» անպարտելի է Պրեմիեր լիգայում արդեն 9 խաղ անընդմեջ: Վերջին անգամ թիմը պարտվել է անցած տարվա նոյմեբերի 21-ին: Այդ օրը Պեպի սաներն երկու գոլ են ընդունել «Տոտենհեմից»:

«Կրիստալ Պելասի» հետ խաղում գոլի հեղինակ դարձավ Ռահիմ Ստերլինգը՝ գրավելով մրցակցի դարպասը տուգանայինից կատարած հարվածով: Սա անգլիացու առաջին գոլն էր կարիերայում, որը նա խփեց տուգանայինից կատարած հարվածով:

Անցկացրած 17 խաղից հետո «Սիթին» վաստակած 35 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am