Իսպանիայի Սուպերգավաթի ընթացիկ խաղարկության եզրափակչում Բիլբաոյի «Ատլետիկը» 3:2 հաշվով հաղթեց «Բարսելոնային»:
«Ատլետիկի» գլխավոր մարզիչ Մարսելինո Տորալը դարձավ առաջին մարզիչը պատմության մեջ, որին հաջողվում է հաղթել կատալոնական թիմին երկու եզրափակչում անընդմեջ: Առաջին անգամ դա տեղի է ունեցել 2019 թվականին: Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում Մարսելինոյի գլխավորած «Վալենսիան» կարողացավ հաղթել «Բարսելոնային»:
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am