Առաջին հաղթանակն «Էնֆիլդում» գրեթե չորս ամիս անց

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Լիվերպուլը» կամային հաղթանակ տարավ «Աստոն Վիլայի» հետ մրցավեճում (2:1):

Սա Կլոպի գլխավորած թիմի առաջին հաղթանակն էր սեփական հարկի տակ սկսած անցած տարվա դեկտեմբերի 16-ից: Այդ օրը «Կարմիրները» հաղթել էին «Տոտենհեմին»: Դրանից հետո գործող չեմպիոնը տանն երկու ոչ-ոքի է խաղացել ու կրել վեց անընդմեջ պարտություն: Շարքը սկսվեց «Բարնլիի» հետ խաղից, մինչդեռ դրանից առաջ «Լիվերպուլը» տանը չէր պարտվում սկսած 2017 թվականի ապրիլից:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos