Առաջին անգամ վերջին 16 տարում. Չեմպիոնների լիգան առանց Մեսսիի ու Ռոնալդուի

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչի արգելքը չկարողացան հաղթահարել ոչ Թուրինի «Յուվենտուսը», ոչ կատալոնական «Բարսելոնան»: Սա նշանակում է, որ քառորդ եզրափակչում ֆուտբոլասերները չեն տեսնի Կրիշտիանու Ռոնալդուին և Լիոնել Մեսսիին:

Վերջին 16 տարում առաջին անգամ Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի քառորդ եզրափակչում չեն խաղա ոչ Մեսսին, ոչ Ռոնալդուն: Վերջին անգամ նման բան տեղի է ունեցել 2004/05 թթ մրցաշրջանում: Այդ ժամանակ «Բարսելոնան» լքեց պայքարը՝ պարտվելով Լոնդոնի «Չելսիին», իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» քառորդ եզրափակչում տեղը զիջեց իտալական «Միլանին»:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am