Իսպանիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Վալենսիան» սեփական դաշտում երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Սելտայի» դարպասը: «Չղջիկները» գոլերը խփեցին հիմնական ժամանակի ավարտից հետո՝ ավելացված 94-րդ և 99-րդ րոպեներին:
21-րդ դարում սա առաջին դեպքն է, երբ «Վալենսիան» Լա Լիգայի շրջանակներում հաղթանակ է տանում՝ խփելով երկու գոլ հիմնական ժամանակի ավարտից հետո:
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am