Առաջին անգամ. «Ունիոնը» գոլ է խփում 17 խաղ անընդմեջ

Գերմանիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Ունիոն Բեռլինը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց Լևերկուզենի «Բայերին»: 

«Ունիոնը» գոլ է խփել առաջնությունում անցկացրած բոլոր խաղերում: Ավելին, թիմը գոլ է խփում 17 խաղ անընդմեջ Բունդեսլիգայի շրջանակներում: Նման արդյոնքի թիմն երբեք չէր հասել իր պատմության մեջ:

Ընթացիկ առաջնությունում «Ունիոնն» անցկացրած 16 խաղից հետո վաստակած 28 միավորով 4-5-րդ տեղերը կիսում է Դորտմունդի «Բորուսիայի» հետ: Հաղթանակից հետո թիմը մեկ միավորով է զիջում երրորդ տեղում գտնվող «Բայերից»:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos