Առաջին անգամ 14 տարում «Բարսան» երկրորդն է

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի վերջին խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 3:0 հաշվով պարտվեց «Յուվենտուսին»: Հաղթանակից հետո թուրինցիները հաջորդ փուլ դուրս եկան առաջին տեղով, «Բարսելոնան» գրավեց երկրորդ հորիզոնականը: Նշենք, որ թիմերը հավաքեցին 15-ական միավոր, սակայն իտալական թիմն առաջ անցավ միմյանց միջև կայացած խաղերի արդյունքում:

Նշենք, որ վերջին 14 տարում առաջին անգամ «Բարսելոնան» Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի իր խմբում զբաղեցրեց երկրորդ տեղը: Վերջին անգամ կատալոնացիները առաջին տեղը չէին զբաղեցրել 2006/07 թթ խաղարկությունում: Այդ ժամանակ նրանք հավաքեցին 11 միավոր և առաջինը տեղը զիջեցին 13 միավոր վաստակած «Չելսիին»:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos