«Արարատը» հաղթեց Գյումրիում ու անցավ հաջորդ փուլ

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Երևանի «Արարատը» Գյումրիում ընդունեց հունգարական «Ֆեհերվարին», երկու անպատասխան գոլ խփեց, հաղթեց ու անցավ հաջորդ փուլ: Գոլերը խփեցին Պոբուլիչն ու Սիլուեն: Հիշեցնենք, որ առաջին խաղն ավարտվել էր 1:1 հաշվով:

  • ՈՒԵՖԱ, ԿՈՆՖԵՐԵՆՑԻԱՆԵՐԻ ԼԻԳԱ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ
    Գյումրի, Քաղաքային մարզադաշտ
    «Արարատ»-«Ֆեհերվար»՝ 2։0
    Գոլ՝ Դիմիտրիյե Պոբուլիչ (33), Յակուբա Սիլուե (85)

«Արարատ» —  45.Վսևոլոդ Երմակով, 29․Մարկո Պրլևիչ, 5․ Հրայր Մկոյան, 8․Ժիրայր Մարգարյան, 44․Խուան Բրավո (2․ Ռոբերտ Հակոբյան, 75), 55․Դիմիտրիյե Պոբուլիչ, 19․Կարեն Մուրադյան, 18․Էդգար Մալաքյան (11.Դավիթ Մանոյան, 54) 26․Ալիկ Առաքելյան (9․Ռազմիկ Հակոբյան, 68) , 10. Սերժ Դեբլե (17. Յակուբա Սիլուե), 98․ Մորի Կոնե

«Ֆեհերվար»— 74․ Ադամ Կովաչսիկ, 22․ Ստոպիրա, 26․ Միքայել Լուֆտներ (6․ Վիսար Մուսիլու), 5․Ատիլա Ֆիոլա, 55․ Մարսել Հեիստեր 70․ Ֆունսո Բամգոյե (23.Պալ Դարդայի), 11․Լուիս Նեգո, 95․Ալեֆ 7․ Իվան Պետրիակ, 96․ Լյես Հուրի (9. Բուդու Զիվզիվաձե), 17․ Նեմանյա Նիկոլիչ