Անկում 27 միավորով. «Լիվերի» անտիռեկորդները «Սիթիի» հետ խաղից հետո

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»:

Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն ընթացիկ առաջնությունում անցկացրած 23 խաղում վաստակել է 40 միավոր: «Կարմիրներն» անցած առաջնության 23 խաղից հետո ակտիվում ունեին 67 միավոր: Այսինքն 27 միավորով պակաս են վաստակել: Պրեմիեր լիգայի պատմության մեջ նշված ժամանակահատվածում գործող չեմպիոնն երբեք նման անկում չի ունեցել:

Ի դեպ, «Լիվերպուլն» առաջին թիմն է, որը տնային երեք խաղում անընդմեջ պարտություն է կրում հաջորդ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում հաղթելուց հետո: Վերջին անգամ նման բան տեղի է ունեցել հեռավոր 1956 թվականի մարտ ամսին «Չելսիի» հետ:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am