Գերմանիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում Մյունխենի «Բավարիան» Ֆրանկֆուրտում մրցեց տեղի «Այնտրախտի» հետ և կրեց պարտություն 2:1 հաշվով:
Հատկանշական է, որ «Այնտրախտից» բացի որևէ այլ թիմի չի հաջողվել տնային խաղերում 22 անգամ հաղթել «Բավարիային»: Դրանցից ամենահիշարժանն առնվազն վերջին տասը տարում թերևս 2019 թվականի նոյմեբերին տեղի ունեցած խաղն էր: Այդ ժամանակ «Բավարիան» պարտվեց 5:1 հաշվով:
Ի դեպ, «Այնտրախտը» հաշվետու մրցավեճում կրկին առնվազն երկու գոլ խփեց: Բունդեսլիգայի շրջանակներում թիմը վերջին 11 խաղում անընդմեջ խփել է 2+ գոլ՝ կրկնելով 1977 թվականին թիմի սահմանած ռեկորդը:
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am