Իտալիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Ջեոան» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Նապոլիին»: Տանտերերի կազմում դուբլ ձևակերպեց Գորան Պանդևը:
Մակեդոնացի ֆուտբոլիստն իր երկրորդ և երրրորդ գոլերը խփեց ընթացիկ առաջնությունում անցկացրած 16 խաղում: Այս ընթացքում հասցրել է կատարել նաև գոլային երկու փոխանցում:
Պանդևն ամենատարեց (37) ֆուտբոլիստն է եվրոպական առաջատար հինգ լիգան ներկայացնող խաղացողների մեջ, որն ընթացիկ մրցաշրջանում խփել է 2 գոլից ոչ պակաս և կատարել է ոչ պակաս 2 գոլային փոխանցում:
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am