Ամենաարդյունավետը Ռոնալդուն է. Կրիշը հավասարը չունի Իտալիայում

Իտալիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Յուվենտուսը» Թուրինում երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Ռոմայի» դարպասը: Գոլերից մեկը խփեց Կրիշտիանու Ռոնալդուն:

Պորտուգալացին ընթացիկ առաջնությունում անցկացրել է 17 հանդիպում, խփել է 16 գոլ և կատարել գոլային 2 փոխանցում: Ռոնալդուն խաղում է Իտալիայում սկսած 2018/19 թթ. մրցաշրջանից: Նորամուտի խաղից սկսած նա Սերիա «A»-ում խփել է 68 գոլ և կատարել գոլային 16 փոխանցում: Նշված ժամանակահատվածում նման ցուցանիշ իտալական բարձրագույն դիվիզիոնում որևէ այլ ֆուտբոլիստ ցույց չի տվել:

Այս ընթացքում գոլ + գոլային փոխանցում համակարգով ամենաարդյունավետը Ռոնալդուն է (2018/19` 21 գոլ 9 գոլային, 2019/20՝ 31 գոլ 6 գոլային, 16 գոլ և 2 գոլային): Նրան զիջում են Իմոբիլեն (82), Սապատան (66), Կապուտոն (58), Կվալյարելան (55):

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos