Ալիկ Առաքելյանը հեռացել է «Փյունիկից»

«Փյունիկից» հեռացել է կիսապաշտպան Ալիկ Առաքելյանը։ Ավարտվել է ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից: Ալիկ Առաքելյանը «Փյունիկում» է 2015 թվականից։ Թիմի կազմում 25-ամյա կիսապաշտպանն անցկացրել է 153 հանդիպում։