Ալիկ Առաքելյանը տեղափոխվեց «Արարատ»

«Արարատի» հետ պայմանագիր է ստորագրել 25-ամյա կիսապաշտպան Ալիկ Առաքելյանը։ Երիտասարդ ֆուտբոլիստը Բարձրագույն խմբում հանդես գալու հսկայական փորձ ունի։ Նա հասցրել է մասնացկել 190 հանդիպման և դարձել է 21 գոլի հեղինակ։

Ալիկ Առաքելյանը 2012-ից 2015 թվականներին խաղացել է «Միկայի» կազմում, իսկ 2015-ից մինչև նախորդ մրցաշրջանի ավարտը հանդես է եկել «Փյունիկում»։

«Արարատ» տեղափոխվելու որոշումը կայացրեցի այն բանից հետո, երբ զրուցեցի գլխավոր մարզչի և ակումբի ղեկավարության հետ և հասկացա, որ նրանք ցանկանում են, որ դառնամ  թիմի մասնիկը։ Թիմին միանում եմ լավ ակնկալիքներով և կփորձեմ առավելագույնս օգտակար լինել, որպեսզի հասնենք հաջողության»,- նշել է Ալիկ Առաքելյանը «Արարատի» պայմանագիր ստորագրելուց հետո։

Ալիկ Առաքելյանը նաև 16 հանդիպում է անցկացրել Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում, մեկ անգամ էլ խաղադաշտ է դուրս եկել ազգային հավաքականի մարզաշապիկով։