Ստեֆեն Ալֆրեդը հեռացավ Փյունիկից

Երևանի «Փյունիկի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ ակումբն երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը նիգերիացի հարձակվող Ստեֆեն Ալֆրեդի հետ։ Ալֆրեդը «Փյունիկին» էր միացել 2019/20 մրցաշրջանում։

«Փյունիկի» կազմում անցկացրած 25 պաշտոնական խաղում 23-ամյա հարձակվողը դարձել է 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos