Ալեքսանդր Գրիգորյանը՝ երևանյան կարիերայի և արցախյան պատերազմի մասին

Ռուսական ֆուտբոլը մոտ տարի ու կես ապրում էր առանց էքստրավագանդ Ալեքսանդր Գրիգորյանի: Այս ընթացքում հարազատ Երևանում նա մարզում էր «Ուրարտուն»: Գրիգորյանը վերջերս հեռացավ երևանյան ակումբից: «Սպորտ Էքսպրեսին» տված հարցազրույցում Գրիգորյանը խոսել է հայաստանյան կարիերայի և արցախյան պատերազմի մասին: Մասնագետը խոստացել է շարունակել մարզել ևս 25-30 տարի: 

Հայաստանում անցկացրած ժամանակահատվածի մասին

  • Դուք լքել եք «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնը: Ի՞նչ ծրագրեր ունենք: Կա՞ն առաջարկներ:
  • Կա առաջարկ իմ ներսից՝ հանգստանալ: Ցանկանում եմ հաճույք ստանալ իմ սիրելի Կիսլովոդսկի այգուց: Մեկ տարի ու երեք ամսվա ընթացքում, ինչ ես Հայաստանում էի, տանն եղել եմ ընդամենն երկու անգամ: Կարոտել եմ ընտանիքս ու հարազատ քաղաքս: Արդեն ասել եմ, որ ծնվել է թոռնիկս: Ուզում եմ շատ ժամանակ լինել նրա կողքին: Վերջին մի քանի տարում դա ամենապայծառ իրադարձությունն է իմ կյանքում:
  • Հանգստանալուց հետո կա՞ ցանկություն շարունակել մարզչական կարիերան: Գուցե Ռուսաստանո՞ւմ:
  • Հաշվի առնելով այն, թե քանի ակումբ է եղել իմ ճանապարհին, մտադիր եմ աշխատել ևս 25-30 տարի: Կատակ չեմ անում: Կատակով ասած՝ կատակ չեմ անում: Աշխատանքը գայլ չէ և անտառ չի փախչի: Եթե լուրջ, ապա արժե մտածել առնվազն մի քանի ամիս: Բավականին բեղնավոր էր իմ աշխատանքը Հայաստանում, իսկ ցանկացած նման ընթացք պահանջում է անհրաժեշտ վերլուծություն: 
  • Աշխատանքը Հայաստանում համարու՞մ եք հաջողված:
  • Սովոր ենք հաջողության տակ հասկանալ արդյունք: Ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ: Բայց, եթե հաջողություն համարենք աշխատանքը, որը դու ներդրել ես՝ կարելի է իմ կարիերայի հայաստանյան փուլը համարել հաջողված:
  • «Ուրարտուից» հետո ստացե՞լ եք արդյոք կոնկրետ առաջարկներ:
  • Ես ինձ համար կանոններ եմ մշակել՝ ասել միայն ճշմարտությունը: Ինձ համար դա սկզբունք է: Կասեմ անկեղծ՝ չեմ ստացել:
  • Ինչո՞վ էր պայմանավորված ձեր հեռանալը: Պատճառը մաքուր մարզակա՞ն էր, թե՞ այլ բան կար: 
  • Հիմա Հայաստանում մրցաշրջանը կես է ընկել: Կորցրած միավորներով «Ուրարտուին» մեկ միավոր է պակասում եվրագավաթային գոտուց: Արդյունքների մասով հարցեր չկային: Տվյալ իրավիճակում իմ հեռանալը կապված է միայն ընտանեկան հանգամանքներով: Այլ պատճառներ չկան: Սովորաբար նման խոսքերը հնչում են որպես էժան արդարացում, բայց իմ պարագայում դա ճշմարտություն է: Այստեղ պետք չէ բաներ հորինել: 

Ադրբեջանի հետ պատերազմի մասին

  • Աշխատում էիք պատերազմի ժամանակ: Վախենալո՞ւ էր:
  • Այնտեղ վախ չկար: Լրիվ այլ վիճակ էր, հատկապես տեղի խաղացողների մոտ: Կասեմ ինչպես կա. բոլոր հայերի համար դա շատ անձնական թեմա է: Աշխատում էի բավականին մեծ ակումբում: Որպեսզի պարզ լինի. մեր ակումբի ներկայացուցիչները մասնակցել են պատերազմին ու վիրավորվել: Նրանցից երեք զոհվեցին: Մեկի հետ հասցրեցի ընկերանալ: Նա մեծագույն մարդ է՝ մեծահոգի և մաքուր մտքերով: Կարծում եմ՝ տեղի ֆուտբոլիստների մեծ մասը մինչև հիմա ուշքի չեն եկել: 

  • Դժվա՞ր էր տրամադրել խաղացողներին հանդիպումներին, երբ նրանք լրիվ այլ բանի մասին են մտածում:
  • Կարող եմ մեկ բան ընդգծել: Շատերն ասում են, որ բոլորը գտնվում էին միևնույն պայմաններում: Գուցե սա ցինիկ է հնչում, բայց տվյալ իրավիճակում դա ամենևին այդպես չէ: Խոսքը շատ մեծ ողբերգության մասին է բոլոր հայերի համար: 
  • Ի՞նչ եք Դուք մտածում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի մասին:
  • Դա հայ ժողովորդի գործն է: Այս պատերազմը շատ մեծ փոփոխությունների կբերի երկրի ներսում, նրա տնտեսության մեջ: Ինքս իմ մեջ նկատեցի, որ ժամանակն է փոխվելու: Պատերազմը մի քանի հազար կյանք տարավ երկու կողմից: Ով է սրա համար պատասխան տալու: Լավագույն տղաներն էին, նրանք պաշտպանում էին իրենց երկիրը, առաջնագծում էին: Ինձ մոտ հարցեր առաջացան, որոնց պատասխանել եմ ինքս ինձ:  
  • Ի՞նչ անել, որ քիչ լինեն պատերազմները:
  • Պատերազմել են դեռ չհիշվող ժամանակներից, դրանք չեն դադարում: Ցանկացած պատերազմի հիմնական պատճառը՝ կոնֆլիկտներն են, իսկ դրանք բաժանումների արդյունք են: Հասարակություններն ի վերջո կգան նրան, որ մարդկանց բաժանումը սևերի, սպիտակների, կանաչների անընդունելի է: Հայրս հայ է, մայրս ունի գերմանական ու ռուսական արմատներ: Եվ ի՞նչ: Կինս ունի ուկրաինական արմատներ: Ժամանակի հետ այս բաժանումները կվերանան: 
  • Ստացվում է՝ կոնֆլիկտը դրանից է առաջանում:
  • Պարտադիր չէ: Կան այլ բաժանումներ. կրոնական, ազգային և այլն: Ինձ համար սա շատ կարևոր թեմա է կյանքում: Ես արդեն երիտասարդ չեմ: Այն հույզերը, որոնք ես ապրեցի Հայաստանում, կմնան ինձ հետ ողջ կյանքի ընթացքում: Դա շատ ուժեղ ազդեց ինձ վրա որպես անհատականություն:   

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am