«Ալաշկերտը» հաղթեց Ուելսի չեմպիոնին ու կխաղա «Շերիֆի» հետ

Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ալաշկերտն» Երևանում մրցեց Ուելսի չեմպիոն «Կոնա Քեյ Նոմադսի» հետ: Խաղի հիմնական ժամանակում գոլեր չեղան, իսկ ահա լրացուցիչ խաղակեսում Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը կարողացավ խփել մեկ գոլ ու հաղթանակ տանել: Հիշեցնենք, որ առաջին խաղն ավարտվել էր 2:2 հաշվով: Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլում «Ալաշկերտը» կմրցի Մոլդովայի չեմպիոն «Շերիֆի» հետ: