«Ալաշկերտը» ստուգողական խաղում հաղթեց «Փյունիկի» երկրորդ թիմին

Առաջին ստուգողական խաղում Երևանի «Ալաշկերտը» խառը կազմով, որում առավելապես ընդրկված էին երիտասարդ և փորձարկվող ֆուտբոլիստներ, 3:2 հաշվով հաղթել է «Փյունիկ-2»-ին: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ալաշկերտի» կազմում դուբլ է ձևակերպել Գրիգոր Աղեկյանը, ևս մեկ գոլ խփեցլ է փորձարկվող ֆուտբոլիստը: «Փյունիկի» երկրորդ թիմից դուբլի հեղինակ է դարձել Նարեկ Հովհաննիսյանը։

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos