«Ալաշկերտը» ձեռք է բերել սերբ հարձակվող

Երևանի «Ալաշկերտի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել  սերբ հարձակվող Բրանկո Միհայլովիչի հետ:

29-ամյա ֆուտբոլիստը Բելգրադի «Պարտիզանի» սան է, որի կազմում դարձել է Սերբիայի չեմպիոն, հանդես է եկել սերբական «Տելեոպտիկ», «Ռադ» և «Չուկարիչկի», Մոնտենեգրոյի «Լովչեն», Հունգարիայի «Դիոշդյորի» թիմերում, ներկայացրել է Սերբիայի Մ-19 հավաքականը:

4 տարի անցկացրել է  Իսրայելում` պաշտպանելով տեղի Հապոելների (Քֆար Սաբա, Պետահ Տիկվա և Ակրե) գույները, որոնց կազմում խփել է ավելի քան 40 գոլ: Միհայլովիչի նախորդ թիմը Սերբիայի Սուպերլիգան ներկայացնող «Մաչվան» էր:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos