«Ալաշկերտը» վեց նորեկ ունի

Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի խաղերին պատրաստվող «Ալաշկերտը» շարքերը համալրել է ևս վեց ֆուտբոլիստով, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:

Հայաստանի չեմպիոնին կօգնեն 27-ամյա կենտրոնական կիսապաշտպան Դավիդ Խուրցիձեն, որը վերջերս հեռացավ Երևանի «Արարատից»: 25-ամյա բրազիլացի Ջեյմս Սանթոսն է տեղափոխվել «Ալաշկերտ», նա խաղում էր «Ուրարտուի» կազմում: «Շիրակի» նախկին հարձակվող 32-ամյա կոտդիվուարցի Ֆոֆանա Բեկոն է համալրել թիմի շարքերը: «Ալաշկերտ» է վերադարձել 31-ամյա կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը: 22-ամյա նիգերիացի պաշտպան Դեու Դոսան նույնպես կխաղա «Ալաշկերտում»: Թիմ է տեղափոխվել նաև «Շիրակի» ավագ, 31-ամյա եզրային պաշտպան Աղվան Դավոյանը:

Նշվում է, որ «Ալաշկերտի» մարզչական կազմն է համալրել Տիգրան Եսայանը, որի նախորդ աշխատատեղը «Ուրարտուն» էր: