«Ալաշկերտն» երկու նորեկ ունի

Երևանի «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել Մոնտենեգրոն ներկայացնող, ձախ պաշտպան Դեյան Բոլյևիչի հետ: 30-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել սերբական «Սմեդերովո», «Նովի Պազար», «Վոզդովաց» և «Չուկարիչկի», Սլովակիայի «Տատրան», ուզբեկական «Նասաֆ», ռուսական «Լուչ-Էներգիա», Մոնտենեգրոյի «Պոդգորիցա» և Մալթայի «Հիբերնիանս» թիմերում` դառնալով Մոնտենեգրոյի և Մալթայի չեմպիոն, Սերբիայի գավաթակիր: Փորձառու պաշտպանի նախորդ թիմը ղազախական «Տարազն» էր, որի կազմում Բոլյեվիչը 18 հանդիպման է մասնակցել Ղազախստանի ավարտված առաջնությունում` դառնալով մեկական գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ:

Ավելի վաղ ակումբի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել սերբ կենտրոնական պաշտպան Միհայլո Յովանովիչի հետ: 31-ամյա պաշտպանը հանդես է եկել սերբական «Մլադոստ», «Վոզդովաց» և «Ինջիյա», չեխական «Օլոմոուց», «Կարվինա» և «Բռնո», բելառուսական «Նեման» և ղազախական «Տարազ» թիմերում: Փորձառու պաշտպանի նախորդ թիմը Մալթայի 25-ակի չեմպիոն «Վալետան» էր:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos