Եզրափակչում կհանդիպեն «Ալաշկերտը» և «Արարատը»

Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» 2:1 հաղթեց «Արարատին» սակայն դուրս մնաց պայքարից: Առաջին խաղում Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը հաղթել էր 2:0: Եզրափակչում արարատցիները կմրցեն «Ալաշկերտի» հետ, որն իր հերթին հաղթահարեց գործող գավաթակիր «Նոայի» արգելքը (1:3, 1:1):

«Արարատ-Արմենիա»-«Արարատ» 2:1, առաջին հանդիպումը՝ 0:2

  • Գոլերը՝ Յոան Գուֆրան, 23, Դավիթ Տերտերյան, 78 («Արարատ-Արմենիա»), Ուրոշ Նենադովիչ, 72 («Արարատ»)

«Նոա»-«Ալաշկերտ» 1:3, առաջին հանդիպում՝ 1:1

  • Գոլերը՝ Ռայմոնդ Անանե-Ջյասի, 41 («Նոա»), Ռումյան Հովսեփյան, 3, Ալեքսանդար Գլիշիչ, 58, Դավիդ Դավիդյան, 90+6 («Ալաշկերտ»)