Աղվան Պապիկյանը հեռացել է «Արարատից»

Աղվան Պապիկյանն ավարտել է իր մրցելույթներն «Արարատի» կազմում, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից: Հայ խաղացողն անցած մրցաշրջանից առաջ էր միացել թիմին։ Պապիկյանը 23 հանդիպման է մասնակցել «Արարատի» կազմում՝ դառնալով 2 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։ Թիմի կազմում դարձել է Հայաստանի գավաթակիր:

Հիշեցնենք, որ «Արարատը» պատրաստվում է Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի հունգարական «Ֆեհերվարի» հետ պատասխան մրցավեճին: Առաջին հանդիպումը, որը կայացել է մրցակցի հարկի տակ, ավարտվել է 1:1 հաշվով: Պատասխան հանդիպումը կայանալու է հուլիսի 15-ին Գյումրիում, խաղի սկիզբը՝ 17:00: