9 տարի անց Թուրինի «Յուվենտուսը» պարտվեց երեք գոլի տարբերությամբ

Իտալիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում Թուրինի «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով պարտվեց «Ֆիորենտինային»: Թուրինցիներն երեք կամ ավելի գոլի տարբերությամբ առաջնությունում վերջին անգամ պարտվել էին 2011 թվականի հունվարին: Այդ ժամանակ «Յուվեն» 4:1 հաշվով պարտվել է «Պարմային», որի կազմում դուբլի հեղինակ է դարձել Սեբաստիան Ջովինկոն, մեկական անգամ աչքի են ընկել Էրնան Կրեսպոն ու Ռաֆայելե Պալադինոն: «Յուվեից» միակ գոլը խփել է Նիկոլա Լեգրոտալյեն:

Նշենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնությունում թուրինցիները վաստակած 24 միավորով կիսում են 3-5-րդ տեղերը: «Ֆիորենտինան» ակտիվում ունի 14 միավոր և 15-րդ հորիզոնականում է:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos