Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Չելսին» մրցակցի դաշտում նվազագույն հաշվով հաղթեց «Տոտենհեմին»:
Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում արդեն կայացել է 215 հանդիպում: Նշված խաղերից 88-ում հաղթել են հյուրերը, մինչդեռ տանտերերը տարել են 79 հաղթանակ: Երբեք Պրեմիեր լիգայի պատմության մեջ ոչ մի մրցաշրջան չի ավարտվել հյուրերի տարած այսքան քանակի հաղթանակներով:
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am