73 գոլ. Կրամարիչը գերազանցեց Օլիչի ռեկորդը

Գերմանիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Հոֆենհայմը» սեփական հարկի տակ երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Քյոլնի» դարպասը: Հիշեցնենք, որ տանտերերի կազմում հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը: Վերջինս աչքի չընկավ արդյունավետությամբ, իսկ ահա նրա թիմակից Անդրեյ Կրամարիչը ձևակերպեց դուբլ:

Կրամարիչն երկու դեպքում չվրիպեց 11 մետրանոցի նշակետից: Խորվաթ ֆուտբոլիստն իր 73-րդ գոլը խփեց Բունդեսլիգայում ու գլխավորեց գերմանական առաջատար դիվիզիոնում խորվաթ խաղացողների շրջանում ռմբարկուների ցուցակը: Նա գերազանցեց «Համբուրգի», «Բավարիայի» և «Վոլֆսբուրգի» նախկին հարձակվող Իվիցա Օլիչի ռեկորդը, որը Բունդեսլիգայում դարձել է 72 գոլի հեղինակ: Կրամարիչին ու Օլիչին ցուցանիշով զգալիորեն զիջում են Մարիո Մանջուկիչը (53), Մլադեն Պետրիչն (51) ու Իվան Կլասնիչը 50):

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos