72 տարի անց. «Միլանը» կրկնեց «Բարսելոնայի» ռեկորդը

Իտալիայի ընթացիկ առաջնության 14-րդ տուրում «Միլանը» սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթեց Հռոմի «Լացիոյին» և գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Այս հաղթանակից հետո «Միլանը» դարձավ առաջին թիմը սկսած 1948 թվականից, որը եվրոպական ֆուտբոլային առաջատար հինգ լիգան ներկայացնող թիմերի շրջանում կարողանում է 2+ գոլ խփել ավելի քան 15 խաղ անընդմեջ մեկ օրացուցային տարում: Ներկա պահին միլանցիներն երկուսից ավելի գոլ են խփել 16 մրցավեճում: Ավելի վաղ նման բան արել է «Բարսելոնան», որը 1948 թվականին 2+ գոլ է խփել 18 խաղ անընդմեջ:

Առաջնությունում «Միլանն» անցկացրած 14 խաղից հետո վաստակել է 34 միավոր: Հաջորդ տուրում միլանցիները մրցելու են «Բենևենտոյի» հետ հունվարի 3-ին:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos